Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սննդակարգեր

Բրնձով սննդակարգ. 168.ամ

Բրնձով սննդակարգ. 168.ամ

Fithacker.ru-ն գրում է, որ բրնձով սննդակարգը մշակվել է դեռ 1939թ. և նպատակ է ունեցել իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի նվազեցմանը, սկսել է օգտագործվել նաև այդ նպատակով։ Միայն հիշեք, որ հարկավոր է սև բրինձ օգտագործել։

Ինչպե՞ս սնվել

Նախաճաշ։ Մեկ բաժակ բրինձը պատրաստեք ջրով՝ առանց աղի ու շաքարի։ Համը լավացնելու համար կարող եք մի փոքր կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ ավելացնել։ Սննդակարգը պահպանելու ամբողջ ընթացքում նախաճաշը մնում է նույնը։

Ընդմիջում։ Միրգ՝ ըստ ցանկության, բայց սահմանափակ քանակով։

Ճաշ: Առաջին 7 օրերի ընթացքում. 1 բաժակ բրինձ, 1 բաժակ լոբի, ոլոռ կամ ոսպ, մի կտոր սև հաց։ Ավելի շատ համեմունք,  շատ քիչ աղ օգտագործեք։

Ընթրիք: Առաջին 7 օրերի ընթացքում. 1 բաժակ բրինձ և 150 գրամ անյուղ միս՝ հավի կամ հնդկահավի կրծքամիս կամ ձուկ։ Միսն օգտագործում ենք խաշած վիճակում՝ ավելացնելով մի փոքր կիտրոնի հյութ։

Ճաշ: Երկրորդ 7 օրերի ընթացքում. 1 բաժակ բրինձ և մի կտոր սև հաց։

Ընթրիք: Երկրորդ 7 օրերի ընթացքում. 1 բաժակ բրինձ և մի կտոր սև հաց։

Երրորդ շաբաթվա ընթացքում հարկավոր է հետևել նույն սննդակարգին, ինչպես առաջին շաբաթվա ընթացքում։ Ճաշի և ընթրիքի միջև ժամանակահատվածում կարող եք նաև կաթնամթերք օգտագործել։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ